ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               

«Երբ Հյուսիսային պողոտան կառուցվում էր, ես ինքս պնդում էի, որպեսզի օգտագործվեն տեղական ոգի ունեցող քարերը»

«Երբ Հյուսիսային պողոտան կառուցվում էր, ես ինքս պնդում էի, որպեսզի օգտագործվեն տեղական ոգի ունեցող քարերը»
20.06.2014 | 01:21

ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ

(ՀՀ քաղաքաշինության նախարար)

-Պարոն Սարգսյան, ինչո՞վ եք բացատրում, որ էլիտար շենքերից հետո Երևանում հիմա էլ հյուրանոցաշինության բում է:
-Թվերը հստակ չեմ կարող ասել, բայց հյուրանոցների զգալի պահանջարկ դեռևս կա ու դեռ կլինի:
-Այդքան գնացող-եկող ունե՞նք, թե՞ դրանք աչքիս այլ նպատակի են ծառայում:
-ՈՒնենք այդքան գնացող-եկող, այո՛: Երևանի կարգի քաղաքների համեմատ, Երևանի հյուրանոցային ֆոնդը դեռ զգալի զարգանալու, լրացվելու տեղ ունի:
-Պա՜րզ է: Բայց և, պարոն Սարգսյան, այնպիսի տպավորություն է, որ ամեն Հայաստան եկողին հասնում է երկու-երեք հյուրանոց:
-Չէ, չէ, չէ, չկա նման բան, դրանք կոնկրետ թվեր են, և, բացի դրանից, շուկան է այդպես թելադրում:
-Դատելով Ձեր ասածից, մեզ մոտ նաև տուրիզմն է բում ապրում, այո՞:
-Տուրիզմի զարգացում կա անշուշտ, իհարկե ոչ էդ տեմպերով, բայց այն մեր երկրի ռազմավարական ճյուղերից մեկն է:
-Իսկ Դուք, որպես Թամանյանի հետևորդ, հարի՞ր եք համարում, որ մեր քաղաքի ամենահյութեղ, ամենագեղեցիկ, ամենակենտրոն մասերում պետք է հառնեն «դատարկ» աչքերով այդ հյուրանոցները: Ասել է` հայկական ոգի պարունակող շենքերը քանդվում, դառնում են «մաս-պոտրեբի» առարկա:
-Նու, այդքան էլ համաձայն չեմ այդ տեսակ գնահատականների հետ, ուղղակի պետք է յուրաքանչյուր կոնկրետ շինարարության դեպքում զգալի խստացվի Ձեր ասած` «ոգի» ունեցող կամ նման կարգի շինությունների օգտագործման ձևը:
-Իսկ երբ Դուք նախագծում էիք Հյուսիսային պողոտան, մտածո՞ւմ էիք քաղաքի ոգու մասին:
-Անշո՛ւշտ: Միշտ և ցանկացած ժամանակ:
-Ոգի` պատրաստված քարերի՞ց, որոնք ասես ընկնում են մարդկանց գլխին. գիտե՞ք, իմ գլխին են «ընկել», նայեք` հոգիս ոնց է ցավում:
-Չի կարող նման բան լինել:
-ՈՒշադիր նայեք` ո՜նց է ցավում հոգիս. ես վախենում եմ էդ աժդահաներից, նրանք խանգարում են ինձ ապրել իմ գողտրիկ, իմ մարդամոտ մայրաքաղաքում:
-Չէ, չէ, չէ, էդպիսի բան չկա:
-Չե՜ք տեսնում… Էքզյուպերին ասում էր՝ կարևորն աչքի համար անտեսանելի է:
-Հակառակը, ես ավելին ասեմ. ժամանակին, երբ Հյուսիսային պողոտան կառուցվում էր, ես ինքս պնդում էի, որպեսզի օգտագործվեն տեղական ոգի ունեցող քարերը:
-Շատ քարերի մեջ շատ ունայնություն կա, պարոն Սարգսյան, Դուք գիտե՞ք՝ ինչ էր Դագոնի կուռքը, քարից շինված անաստվածների քարե արձան էր, ընկավ-կոտրվեց, զի ոգի չուներ: Հիմա Ձեր Դագոնի կուռքն ընկել-փշրվում է Հյուսիսայինում` ասֆալտը վեր է բարձրանում, ցած է իջնում, ընդվզո՜ւմ է:
-Չէ, չէ, չէ, էդպես չի, էնտեղ հիմա սալահատակում են, էնտեղ հիմա շինարարության որակը շատ բարձր է: Էնտեղ պարզապես բետոնի վրա սահք կա:
-Մեկ է` ինչ կա-չկա, ասում են` Նարեկ Սարգսյանի մեղքն է:
-Դա իմ մեղքը չէ, դա էդպես են դարձրել. ցանկացած որոշում ընդունվել է կոլեգիալ կարգով, գործընկերների հետ:
-Ի դեպ, գործընկերների մասին. ճի՞շտ է, որ Դուք Քոչարյանի մարդն եք:
-Գիտե՞ք, եթե ես իմանայի Դուք ինձ նման հարց կտայի՜ք…
-Կտայի՛:
-Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ:

«Նման հարց» տվեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ